ՀՀ-ում հանցագործությունների թիվը հունվար-մայիսին աճել է 1375-ով

ՀՀ-ում   հանցագործությունների թիվը  հունվար-մայիսին աճել է  1375-ով

PanARMENIAN.Net - Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2016-ի հունվար-մայիսի ամիսներին գրանցվել է 8.108 հանցագործություն։ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1375-ով ավել է։

ՀՀ-ում գրանցած հանցատեսակներում առավել մեծ թիվ են կազմում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր, այնուհետ առանձնապես ծանր բնույթի հանցագործությունները։

2016-ի հունվար-մայիս ամսիներին գրանցված հանցագործություններից 90%-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։

Ի համեմատ 2015-ի հունվար-մայիս ամիսների՝ անձի դեմ ուղղված հանցագործությունները ևս ավելացել են՝ 1.773-ից դառնալով 1.996: Մասնավորապես մեծ թիվ են կազմում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (441)։

2016-ի հինգ ամիսներին ՀՀ-ում գրանցված առավել խոշոր հանցատեսակը սեփականության դեմ ուղղվածն է․ այս տեսակ հանցագործության 3.360-ից միայն 3072-ը անձնական գույքի հափշտակություններն են՝ մասնավորապես գողություն (2.451 դեպք), մեծացել է նաև խարդախությունների քանակը (433)։ Նաև 2,5 անգամ աճել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 481-ից դառնալով 1248։ Այս հանագործության քանակական աճն ամենամեծն է։

2016-ի հինգ ամսում նվազել են տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Բացի Տավուշից, մնացած բոլոր մարզերում հանցագործությունների քանակը, ի համեմատ 2015-ի հունվար-մայիս ամիսների, աճել է։ Կատարված հանցագործությունների ծավալով առավել աչքի է ընկնում Երևանը (4 002), որտեղ գրանցվել է ընդհանուր հանցագործությունների թվաքանակի գրեթե կեսը, այնուհետ Կոտայքն է (667), հաջորդը՝ Լոռին (591)։ Իսկ մարզային հանցաքանակներն առավել մանրամասն ներկայացված է գծապատկերում։

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը կարծում է, որ հանցագործությունների աճը մեծամասամբ պայմանավորված է քաղաքացիների՝ սոցիալական ոչ բարվոք դրությունից․ «Անձամբ ուսումնասիրել եմ հանցագործությունների միջազգային վիճակագարությունը, այնտեղ հստակ նշված էր՝ երբ մարդու սոցիալական վիճակը վատանում է, արդեն հափշտակությունների դեպքերն ավելանում են։ Մարդկանց սոցիալական դրությունը անմիջականորեն կապվում է հանգացործությունների աճի հետ»,- նշում է փաստաբանը։

ՀՀ-ում 2016-ի 6 ամսում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, 2015-ի նույն ժամանակահատվածի 342-ի դիմաց:2015-ի առաջին 4 ամսվա համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---