66  17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1

Փաշինյան. Զինված անձինք պահանջում են Սարգսյանի հրաժարականը, փոխոստիկանապետը պատանդ է վերցված

Փաշինյան.  Զինված անձինք պահանջում են Սարգսյանի հրաժարականը, փոխոստիկանապետը պատանդ է վերցված

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մի խումբ զինված անձանց կողմից գրավված Էրեբունիի ոստիկանության բաժանմունքից:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնությունից մի խումբ զինված անձինք մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բազան գրաված խմբի անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և «ժողովրդի վստահության կառավարության ձևավորում», գրում է Armtimes.com-ը:

Փաշինյանը նաև տեսանկարարահանել է բազայի ներսի տարածքը. երևում է, որ 7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Խմբավորումը սկզբից պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակյան նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել և նա հոսպիտալացվել է:

Փաշինյանը տեղեկացրել է, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում:

ԱԺ պատգամավորտ հավելել է.

«Չգիտեմ ոստիկանության մտադրության մասին, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում ոստիկանության պետը պետք է պահպանի սառնաստություն, որովհետև իրավիճակը վտանգներով է լեցուն. «Սասնա ծռեր» խումբը, որը գրավել է ոստիկանության բաժանմունը, տրամադրված է վճռական, չեն պատրաստվում հարձակման դեպքում ընկրկել», մեջբերում է Panorama.am-ը:

Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շենքը գրավողները նախաձեռնության անդամներ են. նրանք պահանջում են ազատ արձակել շաբաթներ առաջ ձերբակալված նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել (Թարմացվող)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---