66  17.07.16 - «Սասնա ծռեր» խմբավորման զինյալների գրաված Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում. Օր 1

Մի քանի ակտիվիստ ազատ է արձակվել. Մյուսները դեռ մնում են ոստիկանության բաժիններում

Մի քանի ակտիվիստ ազատ է արձակվել. Մյուսները դեռ մնում են ոստիկանության բաժիններում

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ: Այս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Օպերայի հարակից տարածքից քաղաքացիների են բերման ենթարկվել: Նրանց թվում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ազատության հրապարակում քաղաքացիներ էին հավաքվել: Մինչև այդ Facebook սոցցանցում կոչ էր արվում ժամը 12:00-ին հավաքվել Օպերայի բակում՝ հետագա անելիքները հասկանալու համար:

Տեղեկացնում է, որ բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. ոստիկանությունում պնդում են, որ վերջինս ՙինքնակամ՚ է ներկայացել բաժին:

Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը: Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նաև մի խումբ անձինք՝ Օպերայի հարակից տարածքից: Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան "Սասնա ծռեր" նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կարդացեք նաև՝ Զինված խմբի անդամ. 2 վիրավոր ունենք, լրագրող ենք պահանջել, չեն տվել

Փոխոստիկանապետ. Սեֆիլյանին ազատելու պահանջը հնարավոր չէ կատարել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---