ՀՀ ՄԻՊ. Բռնության ցանկացած դրսևորում կամ սպառնալիք դատապարտելի է

ՀՀ ՄԻՊ.  Բռնության ցանկացած դրսևորում կամ սպառնալիք  դատապարտելի է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրությամբ հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Մարդու կյանքը և առողջությունը բարձրագույն արժեքներ են: Բռնության ցանկացած դրսևորում կամ դրա սպառնալիք ոտնձգություն է այդ արժեքների դեմ և դատապարտելի է: Այդպիսի երևույթները հանգեցնում են ոչ միայն իրավական, այլ նաև բարոյական ծանր հետևանքների», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կարևորելով խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունքի նշանակությունը՝ ՄԻՊ-ը կոչ է անում զանգվածային լրատվութան միջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին, ելնելով այլոց իրավունքների պաշտպանության նկատառումից, զերծ մնալ այսպիսի բարդ իրավիճակներում չստուգված տեղեկություններ տարածելուց:

«Կարևորում ենք պետական իրավասու մարմինների կողմից հանրությանը հուզող նման իրադարձությունների վերաբերյալ պարբերական և համակարգված տեղեկությունների մատուցումը», - նշում է ՄԻՊ-ը:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են բերման ենթարկվածներին

Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել. 1 զոհ կա, 3 վիրավոր (Թարմացվող)

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---