Ղազախստանում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել

Ղազախստանում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել

PanARMENIAN.Net - Ղազախական Ալմաթիում զինված հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել, կան վիրավորներ: Քաղաքում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ:

«Առնվազն 3 ոստիկան մահացել է, կան տուժածներ»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԶԼՄ-ները հայտնում են Ալամթիի կենտրոնում ոստիկանության բաժանմունքի մոտ կրակոցների մասին, Ալմալինի շրջանի ոստիկանության բաժանմունքը շրջափակված է: Մոտակա գրասենյակների աշխատակիցները պարզաբանել են, որ մոտ 10 կրակոց է հնչել:

«Սկզբից 3-4 կրակոց հնչեց, հետո` կրակահերթ: Անհայտ մեկը ինքնաձիգով փախավ, նրա ետևից վազեցին ոստիկանները»,-պատմել են ականատեսները:

Հունիսի վերջում ԱԱԿ-ն հայտնել էր Կարագանդայի շրջանում ծայրահեղականների խմբի գործունեության կասեցման մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում: Գործողություն է կատարվել հունիսի 26-ին Բալխաշ քաղաքում և Գուլշատ բնակավայրում: Գուլշատում ձերբակալության ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել: Ձերբակալվել է 6 մարդ:

Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---