Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով

Թուրքիայում ևս 100 մարդ է ձերբակալվել հեղաշրջմանը մեղսակցության կասկածանքով

PanARMENIAN.Net - Անկարայի դատարանն արտոնել է ևս 99 մարդու ձերբակալություն, որոնց կասկածում են ռազմական հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ, այդ թվում Թուրքիայի ՌՕՈւ գեներալ Հաքան Էվրիմը:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Թուրք իրավապահներն արդեն մոտ 6.000 մարդ են ձերբակալել, այդ թվում միջին և բարձր օղակի զինվորականների: Պետական հեղաշրջման հետևանքով, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, զոհվել է 290 մարդ: Իշխանությունները մեղադրել են խռովությունը կազմակերպելու մեջ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բեքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանը մեղսակից է զինված հեղաշրջման փորձին: Գեներալ Բեքիրի հետ ռազմակայանում ձերբակալվել է ևս 10 բարձրաստիճան թուրք սպա, պնդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի իշխանությունները երկար ժամանակ չէին պարզաբանում ՆԱՏՕ-ի բազայի աշխատանքի դադարեցման պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ այնտեղ հատուկ գործողություն է անցկացվում, որի շրջանակում արդեն ձերբակալվել է մի քանի զինծառայող, որոնք մասնակցել են հեղաշրջման փորձին: Ձերբակալվածների անունները նախարարը չի նշել և ժխտել է, որ ռազմակայանը դադարեցրել է աշխատանքը: Միևնույն ժամանակ ԱՄՆ հրամանատարությունը չի հայտնել, որ Թուրքիան արգելել է օգտագործել ռազմակայանը ԻՊ ահաբեկիչներին գրոհելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---