ԵՏՄ նոր նախագծով ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկ վերցնել միության այլ երկրների բանկերից

ԵՏՄ նոր նախագծով ՀՀ քաղաքացիները կկարողանան վարկ վերցնել միության այլ երկրների բանկերից

PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները մտադիր են փոխանակել վարկային պատմությունների քաղվածքները: Դա հնարավորություն կտա ռուսաստանցիներին վարկ ստանալ ԵՏՄ անդամ երկրներում, իսկ ԵՏՄ երկրների, այդ թվում Հայաստանի, քաղաքացիներին` ՌԴ-ում: Սակայն նախագիծն իրականացնելը հեշտ չի լինի շուկայի մասնակիցների հետաքրքրության բացակայության, օրենսդիր հակասությունների և տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է «Կոմերսանտը»:

Նախորդ շաբաթ աշխատանքային խումբը քննարկել է համաձայնագրի նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ փաստաթուղթը մշակվում է ԵՏՄ ազգային բանկերի ակտիվ մասնակցությամբ: «Համաձայնագիրը պետք է լուծի առկա խնդիրները, ոչ խտրական պայմաններ ստեղծի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների և ձեռնարկատիրության համար` վարկավորման հարցերով ֆինանսական հաստատություններ դիմելիս»,-ասել են ԵՏՀ-ում: Այլ կերպ ասած, ռուսաստանցիները կկարողանան վարկ ստանալ Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, իսկ այդ երկրների բնակիչները` ռուսական բանկերում:

Ըստ ՌԴ «Խնայբանկի» գլխավոր վերլուծաբան Միխայիլ Մատովնիկովի, գաղափարը կառուցողական է: «Եթե վարկառու օտարերկրացին վարկ ստանա ու չվերադարձնի ԵՏՄ երկրում, ապա հայրենիքում վարկ ստանալիս խնդիրներ կունենա վատ վարկային պատմության պատճառով»:

Սակայն, եթե նույնիսկ շուկայի անդամներին հետաքրքրի գաղափարը, համաձայնագիրը դժվար կլինի իրականացնել օրենսդրական արգելքների պատճառով, առնվազն, Ռուսաստանում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---