ԱԳՆ խոսնակ. «Թեժ գծով» բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն

ԱԳՆ խոսնակ. «Թեժ գծով» բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն

PanARMENIAN.Net - Պետական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով Թուրքիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունում բացված «թեժ գծի» հեռախոսահամարով մի քանի տասնյակ հեռախոսազանգեր են ստացվել թուրքաբնակ հայրենակիցներից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն` ի պատասխան հարցի, թե օգտվել են արդյոք Թուրքիայում գտնվող հայերը «թեժ գծից», հայտնում է Tert.am-ը:

«Բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն: Պատահել է, որ մեզ են Հայաստանից հեռախոսահամար փոխանցել, մենք ենք կապ հաստատել Թուրքիայում գտնվող քաղաքացիներից ոմանց հետ»,- հավելել է Տիգրան Բալայանը:

Խոսնակը նշել է, որ ակտիվ արձագանքել են նաև սոցիալական ցանցերի միջոցով ստացվող նամակներին:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:

Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---