Խորենացի փողոցից քաղաքացիներ են բերման ենթարկվել

Խորենացի փողոցից քաղաքացիներ են բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ-ի մոտից բերման են ենթարկվել ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն ու ևս 4 հոգի:

Ավելի վաղ բերման էին ենթարկել 3 աղջկա. նրանք պաստառ էին պատրաստել՝ «Այլ ելք չկա» վերտառությամբ: Ոստիկանները, սակայն, պարզաբանում չեն ներկայացնում, թե ինչ հիմունքներով են քաղաքացիներին բերման ենթարկում, հայտնում է Aysor.am-ը:

Բերման են ենթարկվել նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի կինն ու դուստրը:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---