ԻՊ-ն ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակման պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակման պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը հայտարարել է, որ Բավարիայում գնացքի ուղևորների վրա հարձակված աֆղանցին խմբավորման գրոհայիններից էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Նա գործել է կացինով և դանակով:

Գերմանիայում կացինով մարդատար գնացքի ուղևորների վրա հարձակվողը 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Նա հարձակվել է գերմանական Տրոյտխլինգենից Վյուրցբյուրգ ընթացող գնացքի ուղևորների վրա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կասկածյալի սենյակում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ նա կապ ունի ԻՊ հետ, ինչպես նաև ձեռքով նկարված ԻՊ դրոշը:

Ըստ իրավապահների, անչափահասը մենակ է եղել գնացքում և «միայնակ է կատարել հանցագործությունը»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Ոստիկանությունը հայտնում է առնվազն 15 տուժածի մասին, ԶԼՄ-ները նշում են ավելի քան 20 տուժածի մասին:

«Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Անհայտ պատճառներով տղամարդը հարձակվել է ուղևորների վրա: Նա զինված էր կացինով և դանակով»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:Ըստ ԶԼՄ-ների, հարձակվողին հաջողվել է հեռանալ գնացքից, սակայն, ի վերջո, նրան գնդակահարել են ոստիկանները: Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ ուղղությամբ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---