Զինյալները Թուրքիայում հարձակվել են ոստիկանների վրա. 5 վիրավոր կա

Զինյալները Թուրքիայում հարձակվել են ոստիկանների վրա. 5 վիրավոր կա

PanARMENIAN.Net - Մի խումբ զինված անձինք Թուրքիայի Տրաբզոն գավառում հուլիսի 19-ին հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա: 4 ոստիկան և 1 քաղաքացիակն անձ է վիրավորվել, հայտնում է Lenta.ru-ն Hurriyet-ի վրա հղումով:

Հարձակվողները կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք կանգնած էին թունելի մուտքի մոտ` տեղական ժամանակով առավոտյան 08:45-ին: Հրաձգությունից անմիջապես հետո զինյալները հեռացել են պատահարի վայրից:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիայում ձերբակալել են ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներին

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---