Փաստաբանների պալատը կոչ է արել ոստիկաններին չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը

Փաստաբանների պալատը կոչ է արել ոստիկաններին չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը

PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատը, հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը, դիմել է կոչով ոստիկանությանը:

ՓՊ-ն, մասնավորապես, կոչ է անում ոստիկանության ծառայողներին ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը և չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։

Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտների հանդիպելիս կարող են դիմել՝ ՀՀ փաստաբանների պալատի Արագ արձագանքման հանձնախմբին (հեռախոս՝ 077 00-77-92, փաստաբան Գ. Մկրտչյան), կամ ՓՊ և ՀՀ ոստիկանության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով հանձնախմբին (հեռախոս՝ 091 43-42-10, փաստաբան Ն.Հարությունյան)։

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---