42  19.07.16 - Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդին հարող տարածքում բողոքի ակցիա՝ ի աջակցություն այն գրաված զինյալների. Օր 3

Բախում Սարի թաղում. Տուժած ոստիկաններ կան (Թարմացվող)

Բախում Սարի թաղում. Տուժած ոստիկաններ կան (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել:

Դեպքի վայրից՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, 2 շտապօգնության մեքենա դուրս եկավ: Որոշ մարդիկ փորձեցին խանգարել նրանց ելքը տարածքից:

22:04 Տուժել է 4 ոստիկան, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները հրազենային չեն:

21:59 Փաշինյանը պատմել է նաև, որ, ըստ ոստիկանների քաղաքացիները փորձել են պահպանվող տարածք ներս մտնել, որից հետո բախում է տեղի ունեցել:

21:57 Վերադարձած Փաշինյանը հայտնել է, որ Սարի Թաղում բախում է եղել, 3 վիրավոր ոստիկան կա, ում վրա քարեր են նետել:

21:53 Նիկոլ Փաշինյանին թույլատրել են միայնակ գնալ ՊՊԾ գնդի տարածք:

21:44 Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը թույլատրեց Փաշինյանին, ինչպես նաև «Ազատության» և «Սիվիլնեթի» լրագրողներին անցնել ոստիկանական պատնեշը: Նա հայտնել է նաև, որ կա վիրավոր ոստիկան:

21:04 Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է հավաքվածներին. կոչ է անում չհավատալ ամեն տեսակի տարածվող լուրերին, զգուշացնում հնարավոր սադրանքների մասին:

20:50 Ցուցարարները փակում են Քրիստափորի փողոցը:

20:47 Ցուցարարներից ոմանք փորձել են շուռ տալ տարածք մտած ոստիկանական մեքենան. ընթացքում կոտրվել է դրա ապակին:

20:45 Հավաքվածները հեռախոսով կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ: «Մեր վրա հարձակում չի եղել: Ոչ ոք չի հարձակվի մեր վրա, եթե դուք այնտեղ լինեք: իսկ եթե ոստիկանները ձեռք բարձրացնեն ձեր վրա, մենք կկրակենք ոստիկանության վրա», - ասաց նա:

20:24 Հավաքվածներից մեկը հայտարարել է, որ զրուցել է ՊՊԾ գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանի հետ, ով հայտնել է, որ նրանք օդ են կրակել, քանի որ կարծել են, որ հարձակում է եղել ժողովրդի վրա. ոչ «Սասնա ծռերի», ոչ ժողովրդի վրա հարձակում չի եղել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---