52  20.07.16 - Արցունքաբեր գազի կիրառում ու բախումներ Ոստիկանության Էրեբունու գրավված ՊՊԾ գնդին մոտակայքում

Բախումներ Խորենացի փողոցում. Ոստիկանությունը գազ է կիրառել (Թարմացվող)

Բախումներ Խորենացի փողոցում. Ոստիկանությունը գազ է կիրառել (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում բախումներ սկսվեցին: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսեցին շպրել ոստիկանների վրա:

Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:

02:30 Նոր տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան:

00:59 Խորենացի պողոտայում կրկին թեժ է. ցուցարարներն ու ոստիկանները կրկին քարեր նետեցին իրար վրա:

00:47 Վիրավորվել է 45 մարդ, նրանցից 25-ը՝ ոստիկան:

00:25 13 վիրավոր կա «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

00:08 Խորենացի փողոցում հավաքվածները պատրաստվում են աղոթել տեր Ասողիկ քահանայի առաջորդությամբ:

23:49 Բախման ընթացքում վիրավորների թիվն այժմ ճշտվում է:

23:04 Մասնակիորեն փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան:

22:52 «Եթե գնդապետի ուսադիրով ոստիկանը թույլ է տալիս պատգամավորի վրա քար նետել, ուրեմն մենք խոսելու բան նրանց հետ չունենք: Բայց նրանք մեր եղբայրներն են, մենք քարեր չենք նետի: Ով քար նետի՝ սադրիչ է», - ասում է Փաշինյանը:

22:49 Քանի հավաքը խաղաղ է՝ ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը, ասում է Փաշինյանը:

22:47 Փաշինյանն ասում է՝ ՊՊԾ բազայում հանգիստ է:

22:42 «Նրանք ուզում են ցույց տալ, որ էստեղ խուլիգաններ են, առաջ տանել պատնեշը ևս մի կիլոմետր ու անել ինչ ուզում են», - ասում է Փաշինյանը՝ համոզելով ժողովրդին հանդարտեցնել կրքերը:

22:27 Նիկոլ Փաշինյանը միայնակ ուղևորվեց իրավապահների մոտ՝ խոսելու պատասխանատուների հետ

22:20 Դեպքի վայր է ժամանել Նիկոլ Փաշինյանն, ով փորձում է հանդարտացնել կրքերը:

22:11 Դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանում:

22:06 Բախման ընթացքում վիրավորներ կան քաղաքացիների շարքերից:

22:00 Ցուցարարներից ոմանք խլել են վահանները ոստիկաններից:

21:54 Ոստիկանները ցրում են հավաքվածներին Խորենացի փողոցից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---