Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի

Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի

PanARMENIAN.Net - Թուրքական լիրան հասել է պատմական մինիմումի, իսկ արտակարդ դրությունը միայն կվատթարացնի վիճակը: Ներդրողները շարունակում են ձերբազատվել թուրքական ակտիվներից, քանի որ քաղաքական ռսիկերը նրանց համար չափազանց բարձր են, գրում է Haqqin.az-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի 20-ի երեկոյան, Թուրքիայի վարկային վարկանիշի նվազեցման մասին S&P-ի որոշումից հետո, լիրան հասավ մեկ դոլարի դիմաց 3,08 ցուցանիշի, որը նվազագույնն է 2015-ի սեպտեմբերից ի վեր:

Այժմ փոխարժեքը չի փոխվել, թուրքական արժույթը սակարկվում է 3,075 սահմանում: Քաղաքական ռիսկերը չափազանց մեծ են, ուստի լիրայի անկումը ամենայն հավանականությամբ կշարունակվի:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---