Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար կհատկացվի

Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար կհատկացվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, հայտնում է Tert.am-ը:

Նախարարը ներկայացնելով իրավիճակը` նշել է, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևների և կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, ինչպես նաև վնասվել են մի շարք գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:

Նա ասել է, որ անհրաժեշտ է Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով տրամադրել 21,875.0 հազ. դրամ, Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներին՝ 3,800.0 հազ. դրամ:

Նա նշել է, որ Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևների պատճառով դժվարանցանելի և որոշ հատվածներում նույնիսկ անանցանելի են դարձել 7 կմ մարզային նշանակության ճանապարհներ:

Դավիթ Լոքյանը նշել է, որ տեղում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հողային պաստառի վերականգնման և առանձին հատվածներում ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, որոնց համար, համաձայն հաշվարկների, համապատասխանաբար կպահանջվի 4 և 6 մլն դրամ:

Բացի այդ՝ 2016թ. հունիսի 24-ին տեղացած անձրևի և կարկուտի պատճառով առաջացած ջրհեղեղից անանցանելի են դարձել Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային ճանապարհները՝ շուրջ 5 կմ: Ճանապարհների վերանորոգման համար կպահանջվի 5 մլն դրամ:

Սյունիքի մարզի Կապան համայնքի վնասված ճանապարհների վերականգման համար կպահանջվի շուրջ 55 մլն դրամ: Նախարարն ասել է, որ վարչապետի հանձնարարականով նաև բանկերը սկսել են որոշակի գործունություն՝ վարկերի հետաձգման հետ կապած:

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշել էր ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված գործադիրի պահուստային ֆոնդի հաշվին Արագածոտնի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել մոտ 27.5 մլն դրամ Նաև որոշում է կայացվել պահուստային ֆոնդի հաշվին Արմավիրի մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացնել 61.6 մլն հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար:

Լոռու մարզի Ալավերդի, Շահումյան, Եղեգնուտ, Դեբետ, Անտառամուտ և Թումանյան համայնքների հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով պահուստային ֆոդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2016-ի ինն ամսում հատկացվելու է 16 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---