Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում է. Նա բանակցում է զինյալների հետ

Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում է. Նա բանակցում է զինյալների հետ

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, բանակցություններին մասնակցում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտնել է խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը, հայտնում է ArmLur.am-ը:

«Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, որը մեր կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի»,-ասել է Մանուկյանը:

ԱԱԾ-ի կողմից պարբերաբար հայտարարություններ են արվում, որով վերջիններս կոչ են անում հանձնվել խաղաղ ճանապարհով, իսկ խմբավորման անդամներն էլ հայտարարում են մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավված տարածքի շուրջ այս օրերին ծավալվող իրադարձությունների մասին, հայտարարել է, որ Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---