Շարմազանով. ՀՀԿ-ի լռության նպատակը բանակցությունները չխաթարելն է

Շարմազանով. ՀՀԿ-ի լռության նպատակը բանակցությունները չխաթարելն է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների և ղեկավարության լռությունը Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո պայմանավորված էր խաղաղ բանակցությունների գործընթացը չխաթարելու անհրաժեշտությամբ:

Այդ մասին է հայտարարել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակԷդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո:

«Մեզ նոր արյուն պետք չէ, բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են: Այսօր թիվ մեկ խնդիրն է անել ամեն ինչ, որ այս խնդիրը հանգուցալուծվի», - ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ արյունահեղությունից հրաժարվելու համար դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին: Բանակցություններից որևէ մանրամասներ նա չի ներկայացրել, իր խոսքով՝ չվնասելու սկզբունքից ելնելով, միայն նշել է.

«Իշխանությունն անելու է հնարավորը, որ մեր հայրենիքում այլևս հայի արյուն չթափվի, հերիք է, ինչքան թափվել է»:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի լույս 21-ի գիշերը բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք սկսել էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---