Հուլիսի 22-ից կվերսկսվեն ՌԴ-Թուրքիա կանոնավոր չվերթները

Հուլիսի 22-ից կվերսկսվեն ՌԴ-Թուրքիա կանոնավոր չվերթները

PanARMENIAN.Net - Ռսաստանից Թուրքիա կանոնավոր չվերթները կվերսկսվեն հուլիսի 22-ին: Այդ մասին հայտարարել է «Ռոսավիացիան»: «Քանի որ թուրքական կողմը երաշխիքներ է տրամադրել ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված խստացված միջոցների կիրառման վերաբերյալ, 20162. հուլիսի 22-ից սկսած կանոնավոր չվերթների իրականացման նախկինում գործող բոլոր սահմանափակումները չեղարկվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է նաև, որ Ռուսաստանը հավաստիացումներ է ստացել Թուրքիայից երկրի օդանավակայաններում անվտանգության խստացված միջոցներ սահմանելու վերաբերյալ: Թռիչքները կվերսկսվեն հուլիսի 22-ից: Դա հաստատել է նաև «Աերոֆլոտ» ավիաընկերությունը:

«Աերոֆլոտը» սկսում է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալյա բոլոր կանալներով»,-ասվում է ավիաընկերության կայքում:

Դեպի Թուրքիա ավիաչվերթների ժամանակավոր արգելք էր սահմանվել հուլիսի 16-ին` Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց դուրս բերել ՌԴ քաղաքացիներին այդ երկրից: Չարթերային հաղորդակցությունը ՌԴ և Թուրքիայի միջև մինչ օրս չի գործում` այդպիսի որոշում Մոսկվան կայացրեց 2015-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ինքնաթիռը Սիրիայի երկնքում:

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---