Մարտերը Թուրքիայի արևելքում շարունակվում են. Ոստիկաններ են սպանվել

Մարտերը Թուրքիայի արևելքում շարունակվում են. Ոստիկաններ են սպանվել

PanARMENIAN.Net - Մարտերը Թուրքիայի արևելքում շարունակվում են: 3 թուրք ոստիկան է սպանվել, ևս մեկը վիրավորվել է Դիարբեքիր գավառում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հետ բախումում, հայտնում է Haqqin.az-ը Anadolu-ի վրա հղումով:

Մարտի ժամանակ զոհվել է նաև ՔԱԿ գրոհայիններից մեկը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի 21-ին հայտարարվեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը Թուրքիայի տարածքում կկասեցվի արտակարգ դրության գործողության ընթացքում:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիան ժամանակավորապես կասեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---