Հայաստանից արտահանման աճի տեմպերը կտրուկ ընկել են

Հայաստանից արտահանման աճի տեմպերը կտրուկ ընկել են

PanARMENIAN.Net - 2016-ի առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $815 մլն: Այս մասին վկայում են ՀՀ ԱՎԾ հրապարակած նախնական տվյալները հուլիսի 20-ի դրությամբ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 16.7% (2015-ին տարվա նույն ժամանակահատվածում ԱՎԾն, ընդհակառակը, 1.3% անկում էր ֆիքսել): Սակայն առավել ուշագրավ են հունիսին՝ Վերին Լարսի ճանապարհի փլուզման հետ համընկած ժամանակահատվածի ցուցանիշները:

Տվյալ ամսին արտահանումը ՀՀ-ից, նախնական տվյալներով, կազմել է 153.6 մլն՝ մայիս ամսվա 140.8 մլն և 2015-ի հունիսի 152.8 մլն դիմաց: Մայիսի համեմատությամբ, արտահանումն աճել է 9.2%-ով, իսկ 2015-ի հունիսի համեմատ՝ 1.2%-ով:

Սակայն 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման տեմպերը կտրուկ դանդաղել են: Այսպես, 2015-ի հունիսին արտահանման աճը կազմել էր 13%՝ մայիսի և 20.1%` 2014-ի հունիսի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ, 2016-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 1 մլրդ 457 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3.7%-ով: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $ 642 մլն:

Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016-ին կազմել է $2 մլրդ 272 մլն` 2015-ի համեմատ աճելով 2.7%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---