Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

Արցախում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

PanARMENIAN.Net - Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:

Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անց են կացվում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները:

Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները, մեր ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը:

Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմը արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Բազմաստիճան շտաբային զորավարժությունների նպատակն է կատարելագործել զինված ուժերի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների գործնական ունակությունները, դրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև բարձրացնել բոլոր օղակի ղեկավարման մարմինների մարտավարամասնագիտական կարողություններն ու բարոյահոգեբանական հատկանիշները, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակությունները, դաշտային վարժվածության մակարդակը:

Զորախաղերի շրջանակում իրականացվում է մասնակից զորամասերին կցագրված սպայակազմի մասնակի լրահամալրում, անց են կացվում մարզումներ, ստուգվում մարտական ռեժիմով աշխատելու ունակությունները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---