WSJ. Ռուսական օդուժը հունիսին ռմբակոծել է ԱՄՆ գաղտնի բազան Սիրիայում

WSJ. Ռուսական օդուժը հունիսին ռմբակոծել է ԱՄՆ գաղտնի բազան Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիայում ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել գաղտնի ռազմակայանին, որն օգտագործում են էլիտար ամերիկյան և բրիտանական զորքերը: Այդ մասին գրում է Wall Street Journal-ը` Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչների վրա հղումով:

Խոսքը Ատ Թանֆ բնակավայրում ապստամբների ռազմաբազայի մասին է, որը գտնվում է հորդանանա-սիրիական սահմանից ոչ հեռու: ԱՄՆ և Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերն օգտագործում են այն պաշտպանելու համար Հորդանանը «Իսլամական պետությունից»:

Միջադեպը տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Նշվում է, որ բրիտանական հատուկ նշանակության ուժերը հեռացել էին կայազորից ռմբակոծությունից 24 ժամ առաջ: Ասվում է, որ ռուսները կասետային ռումբեր են օգտագործել:

Հարվածից հետո Քաթարում ԱՄՆ ուժերի կենտրոնական հրամանատարության աշխատակիցները կապ են հաստատել ռուս գործընկերների հետ սիրիական Լաթաքիայում և Բրիտանիայի իշխանություններն ու ՌԴ ՊՆ-ն հրաժարվել են մեկնաբանություններից, պնդում են WSJ զրուցակիցները:

ԱՄՆ զգուշացումից կես ժամ անց ռազմակայանին մոտ գտնվող ամերիկյան ինքնաթիռը հարվածների նոր ալիք է գրանցել: Պենտագոնը ռմբակոծությունը համարում է Սպիտակ տան հանդեպ ճնշում գործադրելու ՌԴ արշավի մասը:

Բրիտանիայի իշխանություններն ու ՌԴ ՊՆ-ն հրաժարվել են մեկնաբանություններից:

Փետրվարի 27-ից ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ Սիրիայում հրադադար է հաստատվել, սակայն ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները շարունակվում են:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---