Նիսի ահաբեկչության գործով 5 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել

Նիսի ահաբեկչության գործով 5 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Նիսի ահաբեկչության գործով մեղադրանք է ներկայացվել 5 կասկածյալի, հայտնում է ՌԲԿ-ն Le Figaro-ի վրա հղումով:

3 թունիսցի մեղադրվում է ահաբեկչական դրդապատճառներով սպանություններին մեղսակից լինելու և զենք պահելու մասին օրենքը խախտելու մեջ: Վերջին հոդվածով մեղադրվում է ևս 2 հոգի` Ալբանիայից: Ըստ քննության, հենց նրանք են զենք մատակարարել ահաբեկչին: Բոլոր կասկածյալները ձերբակալվել են:

Ընդհանուր առմամբ Նիսում ահաբեկչության գործով 7 մարդ է ձերբակալվել, այդ թվում ահաբեկչի նախկին կինը:

Հուլիսի լույս 15-ի գիշերը ահաբեկչություն է տեղի ունեցել ֆրանսիական Նիսում` բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ, որոնք դիտում էին տոնական հրավառությունը: Մեքենայից նաև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վերջին տվյալներով 84 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ: Զոհվածների թվում շատ են օտարերկրացիները: Մոտ 100 վիրավոր կա:

Մինչ արգելակելը բեռնատարը մոտ 2 կմ է անցել` վրաերթի ենթարկելով մարդկանց: Ոստիկանները գնդակահարել են ահաբեկչին: ԶԼՄ-ները պարզել են, որ ղեկին տեղի բնակիչ է եղել` 31-ամյա թունիսցի: Մեքենայում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել:Նիսում ահաբեկչության զոհերի թվում նաև ՀՀ քաղաքացի կա:

Ընթերցեք նաև. Արտակարգ դրությունը Ֆրանսիայում երկարացվել է մինչև տարեվերջ

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---