ՀՀ դպրոցականները Թուրքիայում 15 մեդալ են նվաճել

ՀՀ դպրոցականները Թուրքիայում 15 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադան, որը հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը:

Գիմնազիադային մասնակցել է 30 երկրի 2500 դպրոցական: Հայաստանի պատվիրակությունը, որը կազմված էր 38 մասնակցից, հանդես է եկել 9-ը մարզաձևերում` ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականների թիմը ձևավորվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ` դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի կողմից 2015 թվականին անցկացված հանրապետական առաջնություններում լավագույն արդյունք ցուցաբերած մարզիկներից, որոնց համար կազմակերպվել էին լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ և մարզումներ` համաշախարհային ստուգատեսին նախապատրաստվելու նպատակով:

Հայաստանը ներկայացնող մարզիկ դպրոցականները 16-րդ համաշխարհային Գիմնազիադայում արժանացել են 5 ոսկե, 2 արծաթե և 8 բրոնզե մեդալների` թիմային հաշվարկով զբաղեցնելով 10–րդ հորիզոնականը, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---