Տեր-Պետրոսյանի կոչը Սեֆիլյանին` ճգնաժամային իրավիճակում ԼՂ ու ՀՀ ճակատագիրը վեր դասել ամեն ինչից

Տեր-Պետրոսյանի կոչը Սեֆիլյանին` ճգնաժամային իրավիճակում ԼՂ ու ՀՀ ճակատագիրը վեր դասել ամեն ինչից

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը կանգնած է մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջև, որն իր կարևորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։ Այդ մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Իր խոսքում ՀՀ առաջին նախագահն անդրադարձել է ոստիկանության ՊՊԾ գնդի դեմ կատարված հարձակմանըև դրա հետևանքով այս օրերին Երևանում ստեղծված գերլարված իրավիճակին.

«Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ և իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝

ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման և ԼՂ հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, և

բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։

Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.

- Անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։

- Վերլուծությունները պետք է կատարվեն և տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը։

- Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն։

- Անիմաստ է բարոյախրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով Արցախյան պատերազմին։

- Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---