Բելառուսի նախագահը խոսել է երկրում «հայկական սցենարի» կրկնության անթույլատրելիության մասին

Բելառուսի նախագահը խոսել է երկրում «հայկական սցենարի» կրկնության անթույլատրելիության մասին

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա որ Բելառուսում փողոցային անկարգություններ լինեն ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում:

Նա ասել է, որ եթե մարդկանց ինչ-որ խումբ ցանկանում է փողոց դուրս գալ և անկարգություններ սարքել, ապա իշխանությունների արձագանքն ակնթարթային կլինի: «Որովհետև մեզ հարկավոր չէ, որ լինի ինչպես Հայաստանում կամ Ղազախստանում: Դա վարակ է, հիվանդություն: Եթե այն մտել է հանրության մեջ, ապա շատ արագ, ինչպես քաղցկեղի ուռուցքը, կսկսի աճել: Եվ այն ժամանակ շատ ջանք, միջոցներ ու, աստված չանի, կյանքեր կպահանջվեն դա կասեցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Sputbik-Արմենիան»:

Նա խնդրել է շատ չքննադատել իրեն կոշտ քաղաքականության համար, քանի որ համարում է այդպիսի ռազմավարությունն անվտանգության երաշխիք: «Մենք ոչ ոքի բերանը չենք փակում: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին քննադատել, դիտողություն անել, արեք դա կոռեկտ: Դրա համար համապատասխան ժողովներ ունեք: Դուրս եկեք և ասեք: Եվ թող հետո փորձի ինչ-որ մեկը փակել ձեր բերանը:

«Երբեք ոչ մի բանից մի վախեցեք, խոսեք իմ մասին, ում մասին ուզում եք, բայց հիշեք, որ «կռվել» (ինչպես Թուրքիայում, նախագահի և իշխանության դեմ) կարելի է միայն ընտրություններում»,-ասել է նա:

«Կլինեն խորհրդարանական ընտրություններ` գնացեք և քվեարկեք ում համար ուզում եք: Կգան նախագահական ընտրությունները` քվեարկեք ինչպես ուզում եք: Ես դա անկեղծ եմ ասում և կապահովեմ դա»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---