Փաշինյան. Տեր-Պետրոսյանն օգնում է հանձնել ազատագրված տարածքները, որպեսզի ապացուցի՝ 97-98-ին նա ճիշտ էր22 հուլիսի 2016 - 20:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Խորենացի փողոցում, որում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Նա անդրադարձել է Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, որ իրավիճակի պատճառները պետք է վերլուծել ոչ թե հիմա, այլ հետո: «Եթե նման բան ասեր քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը, ես չէի զարմանա, բայց ՀՀ առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն առնվազն տարօրինակ է: Պատկերացնու՞մ եք, կարիք չկա ասել՝ ինչ հիվանդությամբ է տառապում հիվանդը, եկեք բուժենք՝ հետո հասկանանք... Դա նշանակում է՝ թողենք հիվանդը մեռնի, նոր հասկանանք հիվանդության պատճառը: Համարում եմ, սա ամոթալի հայտարարություն է», - հայտարարել է նա: Պատգամավորը նաև պնդել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ «Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես «Լավրովի պլան»: Ըստ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին նաև ազատագրված տարածքները հանձնելու համար, որպեսզի արձանագրի, որ 1997-98 թվականներին իր հայտնած դիրքորոշումը լուծման վերաբերյալ ճիշտ էր: «Առաջին վայրկյանից իմ բոլոր գործողությունները միտված էին ապացուցելու՝ «Սասնա ծռերի» տղաներն ահաբեկիչներ չեն: Անձամբ ճանաչելով նրանցից ոմանց, կարող եմ ասել՝ նրանք հայրենանվեր մարդիկ են, որոնք հոգնել են ապօրինություններից», - ասել է Փաշինյանը: «Այս իրավիճակից կա երկու տարբերակ՝ մեկն առաջարկում է Սերժ Սարգսյանը, մյուսը՝ Պավլիկ Մանուկյանը: Նախագահն ասում է՝ «Սասնա ծռերը» պետք է հանձնվեն իրավապահներին, խումբն իր հերթին ասում է՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու հեռանա: Ես որպես անհատ քաղաքացի ասում եմ՝ այո, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու հեռանա», - նշել է նա: Ըստ Փաշինյանի, դեռևս 2016 թվականի մայիսի 17-ին՝ Վիենայի հանդիպումից վերադառնալու ժամանակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել իրեն դե յուրե վերագրվող գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից, երբ առաջարկել է 800 հեկտարը կորցնելուց դժգոհներին գնալ հետ վերցնել դրանք: Անդրադառնալով Խորենացի փողոցում ցույցերին, նա հայտարարել է, որ վայրը պիտի լինի ժողովրդի կամարտահայտման տեղ, և ուրեմն՝ այնտեղ չպիտի լինի ոչ մի հարբած, խուլիգան կամ կասկածելի նպատակներով մարդ: «Եթե դուք ինձ թույլ եք տալիս՝ ես անձամբ բոլորին հեռանցելու եմ այնտեղից», - ասել է նա: «Այստեղ չի կարող լինել բռնություն գործադրելու նպատակով որևէ անձ՝ և շարժման սիմվոլը լինելու են բաց ձեռքերը, որոց ցույց են տալիս, որ մեզ պետք չէ մահակ, փայտ մեր ուժը ցույց տալու համար», - շեշտել է պատգամավորը: Փաշինյանը նշել է, որ փողոցում գտնվողների թիվը պիտի շատանա և բոլորին պարզ դառնա՝ Երևանը ոտքի է կանգնել: Դրանից հետո ոտքի կկանգնեն մարզերն ու մարզկենտրոնները, որտեղ տեղի կունենան ոչ բռնի խաղաղ հավաքներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |