Սահմանամերձ Կողբում Թումո կբացվի

Սահմանամերձ Կողբում Թումո կբացվի

PanARMENIAN.Net - «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը և Սիմոնյան կրթական հիմնադրամը հայտարարում են Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախաձեռնության մասին:

Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ։ Հուլիսի 26-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ուսումնական կենտրոն է, որտեղ ուսանողները ձեռք են բերում արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներում նորագույն գիտելիքներ և հմտություններ: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներկայումս գործում է չորս կենտրոն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---