Բասկետբոլի մինչև 20 տարեկանների թիմը հաղթել է էստոնացիներին

Բասկետբոլի մինչև 20 տարեկանների թիմը հաղթել է էստոնացիներին

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գերազանցել է Էստոնիայի հավաքականին: Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային մրցաշարում:

A ենթախմբում հայ բասկետբոլիստներն անցկացրել են 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը: Հայաստանը պայքարը շարունակեց 17-ից 20-րդ տեղերի համար՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 74:68 հօգուտ Հայաստանի: Այս խաղի ամենաարդյունավետ խաղացողը Սթիվեն Էնոչն էր:

Այժմ Հայաստանի հավաքականը 17-րդ տեղի համար ևս մեկ հանդիպում կանցկանցի, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---