Ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների հիման վրա քրգործ է հարուցվել

Ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների հիման վրա քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների հիման վրա տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ ՊՊԾ ոստիկանության գունդը գրավելուց հետո ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, պարզվել է, որ ոստիկանության ծառայողները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը:

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով, 164-րդ հոդվածի 2-րդ մասով, 332.3-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---