Ենիգոմշյան. Բալասանյանը խեղաթյուրել է իրականությունը, Սարգսյանի հրաժարականի պահանջը կա

Ենիգոմշյան. Բալասանյանը խեղաթյուրել է իրականությունը, Սարգսյանի հրաժարականի պահանջը կա

PanARMENIAN.Net - «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է հուլիսի 23-ի հանրահավաքի ժամանակ, որ Ժիրայր Սեֆիլյանը չի հրաժարվել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։

Իր խոսքերով, խմբի անդամների վրա բազմակողմանի գրոհ է գնում՝ ուղարկում են պատվիրակների, ովքեր առաջարկում են վայր դնել զենքերը, սակայն որևէ դրական արդյունք դա չտվեց: «Գլուխգործոցը Արցախի նախկին հրամանատարներից մեկի՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն է, իբր Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ նա Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում... Բալասանյանի հետ ես եմ գտնվել Սեֆիլյանի հետ, նրա խոսքը իրականության խեղաթյուրում էր և կոնտեքստից դուրսբերում», - հայտարարել է Ենիգոմշյանը: Նա իրավապահներին առաջարկեց՝ հնարավորություն ընձեռնել, որպեսզի հեռախոսով այդ մասին Սեֆիլյանը հայտարարություն անի։

Ենիգոմշյանն ասել է նաև, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկվում էր մաս կազմել հանրահավաքի համակարգող մարմնին, սակայն նա հրաժարվել է:

Հուլիսի 23-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ բանտում որ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ նախագահի ներկայացուցչի հետ միասին: Ինքը Սեֆիլյանն, իր խոսքերով, դրական է վերաբերվել զենքը վայր դնելու հարցին, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում: Նա չի մանրամասնել, ինչ հարցերի մասին է գնում խոսքը: «Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ես հրաժարվում եմ Սարգսյանի հրաժարականի պահանջից», - նշել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---