Բասկետբոլի Հայաստանի Մ16 թիմը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի Մ16 թիմը 8-րդն է Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը:

7-րդ տեղի համար խաղում հավաքականը մրցում էր Սան Մարինոյի թիմի հետ: Հաղթելով գրեթե բոլոր քառորդներում` թիմը վերջին քառորդում կորցրեց ունեցած առավելությունը և պարտվեց 67:73 հաշվով:

Այսպիսով, մինչև 16 տարեկանների Հայաստանի թիմն, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, գրավեց 8-րդ տեղը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը B դիվիզիոնի Եվրոպայի առաջնության վերջին խաղում 65:61 հաշվով հաղթելով բուլղարացիներին, գրավեց 17-րդ տեղը:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---