Amnesty International. Թուրքիայում ձերբակալվածներին ծեծում են ու խոշտանգում

Amnesty International. Թուրքիայում ձերբակալվածներին ծեծում են ու խոշտանգում

PanARMENIAN.Net - «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության համոզիչ ապացույցներ է հավաքել այն մասին, որ Թուրքիայում ձերբակալված անձինք երկրի պաշտոնական և ոչ պաշտոնական կալանավայրերում ծեծի և խոշտանգումների են ենթարկվում, այդ թվում` բռնաբարության:

Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հնարավորություն ընձեռել անկախ դիտորդներին շփվել հեղաշրջման փորձի արդյունքում ձերբակալված անձանց հետ, որոնք գտնվում են երկրի բոլոր կալանավայրերում` ոստիկանական բաժանմունքներում, մարզական կենտրոններում և դատարաններում:

Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, ավելի քան 10.000 մարդ է ձերբակալվել ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, գրում է Tert.am-ը:

«Ամնեսթի ինթերնեյշնլը» հավաստի տեղեկություններ ունի, որ թուրք ոստիկանները Անկարայում և Ստամբուլում կալանավորներին 48 ժամ պահում են լարված վիճակում` զրկելով նրանց սննդից, ջրից և բուժօգնությունից, ինչպես նաև սպառնալով ու վիրավորելով նրանց:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---