ԱԱԾ. «Սասնա ծռերին» աջակցող անձանց ևս մեկ խումբ է բացահայտվել

ԱԱԾ. «Սասնա ծռերին» աջակցող անձանց ևս մեկ խումբ է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՊՊԾ գնդի գրավման փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում նոր ձերբակալություններ են իրականացվել. «բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ»:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:

Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն ևս հայտնել էր «Սասնա ծռերի» աջակիցների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ նրանցից մեկը նռնակ կրելով փորձել է հասնել ոստիկանների կողմից արգելափակված հատված, մյուսը «Մոլոտովի կոկտեյլներ» էր հասցրել Խորենացի փողոց:

Կարդացեք նաև. ԱԱԾ-ն ակնարկում է՝ «Սասնա ծռերից» ոմանք հանձնվելու դեպքում կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---