ՀՀ դեսպան. Հայաստանը կավելացնի ներդրումներն Իրանում

ՀՀ դեսպան. Հայաստանը կավելացնի ներդրումներն Իրանում

PanARMENIAN.Net - Հայ ներդրողները պատրաստ են ավելացնել ներդրումներն Իրանում: Այդ մասին է հայտարարել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Tehran Times հաղորդմամբ, Թեհրանի առևտրական պալատի նախագահ Մասուդ Խանսարիի հետ հանդիպման ժամանակ Թումանյանն ասել է, որ առաջնայինը ՏՏ-ոլորտում ներդրումներն են:

Հարևան երկրում ներդրումներ իրականացնելու մեջ են հետաքրքրված նաև հայ թռչնաբույծները:

Բացի այդ, ՀՀ ԿԲ-ն Իրանի հետ բանկային և դրամական քաղաքականության զարգացման ծրագրեր է մշակել: Դեսպանը նաև հայտնել է, որ հայկական ընկերությունները 2016 թ սեպտեմբեր-հոկտեմբերին Թեհրանում արտադրանքի ցուցահանդես կկազմակերպեն:

Մասուդ Խանսարին իր հերթին, նշել է, որ երկու երկրների փոխհամագործակցությունը կազմակերպվելու է այնպես, որպեսզի մեծանա համատեղ ներկայությունը երրորդ երկրների շուկաներում:

ՀՀ և Իրանի ապրանքաշրջանառությունը 2015 թվականին կազմել է $276 մլն, որից ՀՀ-ից Իրան արտահանումը՝ 78 մլն, Իրանից ՀՀ ներմուծումը՝ 182 մլն (ըստ առևտուր անող երկրի) կամ 198 մլն՝ ըստ ապրանքի ծագման երկրի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---