«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Չուգասզյանը հետախուզման մեջ է

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ  Չուգասզյանը հետախուզման մեջ է

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուգասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գ.Չուգասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- հայտնել են ՔԿ-ից, գրում է Pastinfo.am-ը։

Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը մեղադրվում են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մեջ:

Ապրիլի 9-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի 5 անդամին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով: Այս քրեական գործի շրջանակում այսօր ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---