ՌԴ Անվտանգության խորհրդի փորձագետներն ուսումնասիրում են երևանյան իրադարձությունները

ՌԴ Անվտանգության խորհրդի փորձագետներն ուսումնասիրում են երևանյան իրադարձությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փորձագետներն ուշադրության կենտրոնում են պահում Երևանում ՊՊԾ գնդի գրավման շուրջ իրավիճակը, ինչպես նաև՝ Ալմա-Աթայում ոստիկանական բաժանմունքների դեմ գրոհները, Թուրքիայում հեղաշրջման փորձը, Ֆրանսիայում ու Գերմանիայում իրադարձությունները:

Այդ մասին է ասվում ՌԴ ԱԽ մամուլի հաղորդագրությունում:

«ԱԽ-ին կից գործում է ՊՀ խնդիրների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողով, համաշխարհային խնդիրների ու միջազգային անվտանգության գիտական խորհուրդ: Ահաբեկչությանը հակազդման խնդիրները ներառվում են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ երկկողմ ու բազմակողմ հանդիպումների օրակարգերում», - ասվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---