«Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները կդասավանդվեն ՀՀ ևս 5 ավագ դպրոցում

«Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները կդասավանդվեն  ՀՀ ևս 5 ավագ դպրոցում

PanARMENIAN.Net - ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից 2015-ին իրականացրած ապիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, 2016-ին ընդլայնվում է։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության շարունակության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները և համակարգչային ցանցը:

Փոխըմբռնման հուշագրով 2016-ին նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը ևս 5 ուսումնական հաստատություններում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ավագ դպրոց և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց։

2015-ից կրթական ծրագիրն իրականացվում է թվով 5 ուսումնական հաստատությունում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---