Ոստիկանների հետ բախման հետևանքով հիվանդանոցներում դեռ 11 անձ է բուժվում

Ոստիկանների հետ  բախման հետևանքով հիվանդանոցներում դեռ 11 անձ է բուժվում

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Էրեբունի շրջակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից տուժած անձանցից հուլիսի 25-ի դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 11 անձ: Այս մասին ասել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Այս պահի դրությամբ հիվանդանոցներում բուժում է ստանում 11 անձ, որոնցից մեկն այսօր է դիմել Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Քաղաքացին ոչ թե այսօր է վիրավորվել, այլ բուժօգնության է դիմել ուշացումով»,- պարզաբանել է Հայթայանը, գրում է Tert.am-ը:

Հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 51 քաղաքացի, նրանցից 28-ը` ոստիկան: Բախումներից տուժածները, հիմնականում, «սալջարդներ» և «գազային թունավորում» ախտորոշումներ էին ստացել, 2 անձ էլ ստացել էր կոտրվածքներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---