Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների շարքում է նաև հայազգի լրագրող Բաղդատը

Թուրքիայում ձերբակալվելու ենթակա լրագրողների շարքում է նաև  հայազգի  լրագրող Բաղդատը

PanARMENIAN.Net - Թուրքիայի սոցիալական ցանցերում տարածվել է մի ցուցակ, որի մեջ նշված են լրագրողների անուններ, որոնք պետք է ձերբակալվեն: Թուրքական Cumhuriyet թերթի կայքը հայտնում է, որ տեղեկությունը սկսել են տարածել այն օգտատերերը, որոնք սերտ կապեր ունեն իշխանական շրջանակների մեջ:

Օրինակ՝ Twitter-ում Başkentçi անունով օգտատերը հրապարակել է 73 լրագրողի անուն: Այս ցուցակում ներառվել է նաև հայ լրագրող, հոդվածագիր Հայկո Բաղդատի անունը: Վերջինս նշելով, որ իրավիճակը ծիծաղելի է, հույս է հայտնել, որ այս անսպասելի ողբերգությունը հաղթահարելով, ավելի շատ են պայքարելու ժողովրդավարության համար, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական մեկ այլ կայք՝ Internethaber-ը, ուշադրություն է հրավիրում Twitter-ում Բաղդատի վերջին գրառման վրա, որտեղ նա գրել էր, որ կիսագործնական այցով Աթենք է գնում և չասեն, թե ինքը փախել է:

Կայքը նշում է, որ ձերբակալվելու են այն լրագրողները, որոնք, ըստ պնդումների, առնչություն ունեն գյուլենական համայնքի հետ:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը ձախողվել էր: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել էր ամերիկաբնակ թուրք կրոնական գործիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ստեղծած շարժումը, որին թուրքական լրատվամիջոցներն անվանում են զուգահեռ կառույց կամ ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպություն: Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայով մեկ սկսվեցին ձերբակալությունների մեծ ալիք, պետական տարբեր գերատեսչությունների մոտ 45 հազար աշխատակից ազատվեց աշխատանքից և/կամ ձերբակալվեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---