ԻՀՊԿ հրամանատար. Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել

ԻՀՊԿ հրամանատար.  Իրանի հյուսիս-արևմուտքում  ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել

PanARMENIAN.Net - Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել: Այս մասին հուլիսի 24-ին հայտնել է ԻՀՊԿ հրամանատար, բրիգադային գեներալ Մաջիդ Արջմանդֆարը:

Ըստ Արջմանդֆարի` ԻՀՊԿ-ն ոչնչացրել է 23 ահաբեկչի և վնասներ է հասցրել նրանց բազաներին: Նա նաև հայտնել է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ահաբեկչական խմբավորում,իրանական Press TV-ին հղումով գրում է Razm.info-ն:

Հուլիսի 22-ին Արևմտյան Ադրբեջան նահանգում ԻՀՊԿ-ն փորձել է վնասազերծել ևս 4 ահաբեկչի, ովքեր փորձում էին Թուրքիայից հատել Իրանի սահմանը: Ահաբեկիչներից 2-ը դիմել էին փախուստի, մեկը ձերբակալվել էր, իսկ մյուսն էլ` սպանվել:

Իսկ հուլիսի 19-ին Իրանի հարավարևելյան նահանգ Սիստան-Բելուջիստանում ձերբակալվել էր 40 ահաբեկիչ: Այդ նահանգի Խաշ քաղաքում հայտնաբերվել էր ահաբեկիչների կառուցած ստորգետնյա թունելը, որի միջոցով նրանք պլանավորել էին իրականացնել 2 խոշոր պայթյուն:

2016թ. հունիսից Իրանը Քուրդիստան և Սիստան-Բելուջիստան նահանգներում ակտիվ պայքար է մղում ահաբեկչական խմբավորումների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---