Ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ է արձակվել

Ակտիվիստ Անի Նավասարդյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Անի Նավասարդյանը հուլիսի 25-ինազատ է արձակվել: Այդ մասին ասել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, գրում է Araratnews.am-ը:

«Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացվել, և նա տասը րոպե առաջ ազատ է արձակվել: Նրան մեղադրանք չառաջադրվեց և այն կասկածները, որոնք կային հուլիսի 20-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցելու վերաբերյալ, չհատստատվեցին. ապացույցներ ձեռք չեն բերվել»,- նշել է Անի Նավասարդյանի պաշտպանը:

Նավասարդյանը ձերբակալվել էր հուլիսի 23-ին: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ:

Անի Նավասարդյանը հատկապես ակտիվորեն մասնակցել էր հուլիսի 20-ի երեկոյան ցույցին:Նրա ելույթից քիչ ժամանակ անց բախումներ էին սկսվել ոստիկանության և ցուցարարների միջև: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նման զարգացումների հասցնելու նպատակ չուներ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---