ՊՊԾ գնդի վերևում ռազմական ուղղաթիռներ են պտտվել

ՊՊԾ գնդի վերևում ռազմական ուղղաթիռներ են պտտվել

PanARMENIAN.Net - Էրեբունի թաղամասի ՊՊԾ գնդի մերձակայքում 2 ՄԻ-24 մարտական մարտական ուղղաթիռ է հայտնվել:

Ուղղաթիռները շրջապտույտ են կատարել բազայի մերձակայքում ու հեռացել:

Երևանի երկնքում ուղղաթիռ էր հայտնվել նաև մայիսի 25-ի առավոտյան. ՄԻ-8 ուղղաթիռից ՊՊԾ գնդի տարածք նետել էին հանձնվելու կոչեր պարունակող թերթոններ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---