Ոստիկանություն. «Սասնա ծռեր» խմբի անդամներն ապահովված են սննդով

Ոստիկանություն. «Սասնա ծռեր» խմբի անդամներն  ապահովված են  սննդով

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով:

Այլ մանրամասներ, մասնավորապես, թե երբ է զինյալներին հասցվել սնունդը, ում կողմից, ինչպես, Ոստիկանությունից հրաժարվել են տրամադրել, գրում է Tert.am-ը։

Երբ հուլիսի 26-ի առավոտյան քաղաքացիները Խորենացի փողոցում սնունդ էին պահեստավորում՝ նպատակ ունենալով այն փոխանցել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, և ոստիկանները թույլ չեն տալիս այն ներս տանել։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 61 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերի» պահանջը՝ միջնորդ և լրատվամիջոցներ տրամադրել

Ոստիկանությունը Խորենացու ցուցարարներին կոչ է արել հեռանալ.Հակառակ դեպքում հավաքը «կդադարեցվի»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---