Սեֆիլյան. Բանակցությունների ուշացումն իրավիճակի լարման է հանգեցնում

Սեֆիլյան. Բանակցությունների ուշացումն իրավիճակի լարման է հանգեցնում

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատություն» ռադիոկայանին հայտարարություն է փոխանցել:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավումից ի վեր նա պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»:

«Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու», - ասվում է հայտարարությունում:

Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին՝ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձ կազմակերպելու մեղադրանքով:

Կարդացեք նաև. «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---