ՄԻՊ. Բերման ենթարկվածների թվում անչափահասների մասին տեղեկատվությունը չի հաստատվել

ՄԻՊ. Բերման ենթարկվածների թվում անչափահասների մասին տեղեկատվությունը չի հաստատվել

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել հուլիսի լույս 27-ի գիշերը բերման ենթարկվածների մասին:

Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել, հայտնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում է համապատասխան գործողություններ:

Ինչպես նաև, մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր:

Հուլիսի 26-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները: Նրանք անցել են ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի և Ազգային անվտանգության մասնաշենքի մոտով:

Ցուցարարները պահանջում էին նաև վերականգնել ՊՊԾ գնդի էլեկտրամատակարարումն ու հեռախոսային և ինտերնետ-կապը ներսում գտնվող անձանց հետ:

Խորենացի փողոցից մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: Բերման է ենթարկվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Պետրոսյանին և Հարությունյանին դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---