Տեխնոլոգիական ճամբար Հանքավանում. Երեխանները ստեղծել և ծրագրավորել են ռոբոտների27 հուլիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հանքավանում անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը, որին մասնակցել են 9-13 տարեկան դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից: Այն իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ երկու հոսքով և ընդհանուր թվով՝ 600 դպրոցականի համար: Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն ու Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները: Ամառային ճամբարի երկրորդ հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը. Առաջադրանքն անթերի կատարել են Իջևանի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները: Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Տավուշի մարզի Կոթի և Բերքաբեր գյուղերի ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները, ովքեր որպես պարգև ստացել են ռոբոշինության հավաքածու: Ամառային տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչներ, որոնք ամառային տեխնոլոգիական ճամբարի մասնակիցների անունից նվիրել են Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներին: Տեխնոլոգիական ճամբարի պատանիները յուրացրել են նաև ողջ մնալու արվեստի հմտություններ (լեռնագնացություն, կրակային պատրաստություն, փակ տարածությունում կողմնորոշվելու հմտություններ և այլն), ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, ինտելեկտուալ բրեյն-ռինգ խաղի, լողի, ֆուտբոլի, վոլեյբոլի մրցումների: Խոսելով մասնակիցների տեխնոլոգիական կրթության մասին, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «20 տարի անց այս երեխաներն են ղեկավարելու այս երկիրը և առաջնորդելու են մեզ, մշակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նորագույն ուղղություններ։ Իսկ այսօր մենք հպարտորեն կանգնած ենք իրենց տեխնոլոգիական կրթության հիմքում»: «Շատ ուրախալի է գիտակցել, որ տարիներ անց Հայաստանում կլինեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, որոնց համար այս ճամբարը ելակետային ու որոշիչ եղավ՝ հանդիսանալով ապագա մասնագիտության ընտրության հիմք։ Այն ոգևորությունն ու հետաքրքրությունը, որ նկատվում է մասնակիցների մոտ դրա ապացույցն են։ Ուստի կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ճամբարն իր նպատակին հասել է», - նշել է Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի ծրագրերի ղեկավար՝ Թամարա Բարբակաձեն։ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, դիմելով ճամբարականներին, նշել է, - «Շատ հպարտ եմ, որ կանգնած եմ Հայաստանի ապագա առաջնորդների առջև և համոզված եմ, որ տարիներ անց դուք եք կազմակերպելու հայրենաճանաչության, ռոբոտաշինության և այլ դասընթացներ ապաագա դպրոցականների համար: Հպարտ եմ նաև, որ մեր աշխատանքը շարունակական է լինելու: Դա նշանակում է, որ մեր երկիրը լինելու է հզոր, անպարտելի և օրինակելի»: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող կրթական ծրագիրը հավակնում է դառնալ արդյունաբերության, մասնավորապես, ռազմարդյունաբերության վերածննդի հիմքը: Տարեցտարի հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ տեղական և միջազգային շուկայի համար: Կարդաեք նաև՝ Արցախում առաջին «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |