ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Լեհաստանի դեսպանը սպասում է, որ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:

«Իհարկե մենք հետևում ենք այստեղ ծավալվող իրադարձություններին և մատներս խաչած սպասում ենք, որ խաղաղ հանգուցալուծում լինի», - լրագրողների հետ զրույցում ասել է դեսպան Մարեկ Նովակովսկին:

Վերջինս ընդգծել է, որ իր լիազորությունների մեջ չի մտնում երկրի ներքին զարգացումները մեկնաբանելը, սակայն հույս է հայտնել, որ իրավիճակը կհանդարտվի և «զոհեր չեն լինի», մեջբերում է Aysor.am-ը:

«Հայ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Հայաստանում յուրաքանչյուր զոհ ժողովրդի համար ողբերգություն է: Ուստի, մենք պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի և զոհեր չեն լինի», - ասել է դեսպանը:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. Սպասում ենք ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---