Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն է պատրաստում

Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն է պատրաստում

PanARMENIAN.Net - ՀՀ պատգամավոր Նիկոլ Պաշինյանը ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ:

«Առաջիկա ժամվա ընթացքում հանդես կգամ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերը» բժիշկներին բաց կթողնեն, երբ առողջապահության նախարարը գա գունդ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---